Քիչ առաջ Փարիզում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Հայաստանի պատվիրակ 14-ամյա Մալենան։
Մրցույթից հետո նա պատասխանել է տարբեր երկրներից Փարիզ ժամանակ լրագրողների հարցերին։
Հիշեցնենք, որ երգի մրցույթին մասնակցում էր 19 երկիր։ Հայաստանի պատվիրակ Մալենան հիանալի հանդես եկավ «Քամի-քամի» երգով, որն օրեր շարունակ գլխավորել է մրցույթի պաշտոնական կայքի առցանց քվեարկությունը։ Լեհաստանիը երկրորդն է, իսկ Ֆրանսիան՝ երրորդը։