Search
Close this search box.

Շառլ Միշելը ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրառում է արել Twitter-ի իր էջում 10 հայ ռազմագերիներ հայրենիք վերադարձի առնչությամբ։
«Ջերմորեն ողջունում ենք Բաքվի կողմից հայ 10 կալանավորների ազատ արձակումը, որի որոշումը կայացվել է Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ քննարկումների արդյունքում»,–գրել է նա։

Շառլ Միշելը կատարվածը կարևոր մարդասիրական ժեստ է համարել, որը ցույց է տալիս վստահությունը ամրապնդելու փոխադարձ կամքը, ինչպես նաև Բրյուսելի քննարկման արդյունավետ պտուղները։ Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունից հայտնել էին Հայաստան վերադարձած հայ գերիների անունները։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը Եվրամիության միջնորդությամբ այսօր Հայաստանին է հանձնել 10 զինծառայողների։ Նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։

Please enter a valid URL