«Ազատագրում» շարժումը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ըստ վերջին տվյալների` ադրբեջանցի ռազմագերիներին արդեն տարել են Երևան»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ազատագրում» շարժումը հայտնել էր, Ջերմուկի հատվածում գերեվարվել են ադրբեջանցի երկու զինվորականներ։ Ռազմագերիներից մեկը կոչումով կապիտան է։