Search
Close this search box.

Վթարի է ենթարկվել «Շերլոկ Հոլմս» մականվամբ բազմաթիվ աղմկահարույց ավտոպատահարներ քննած գնդապետը

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 13։00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Նուբարաշենի բանտի մոտ բախվել են Երևանի բնակիչ՝ 52-ամյա Գագիկ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի և Արարատի մարզի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Մելիքյանի վարած Nissan Note մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ի վարորդ Գ. Հարությունյանը նախկինում աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում՝ որպես հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, ով բազմաթիվ ծանր և աղմկահարույց ճանապարհատրանսպորտային, այդ թվում՝ ողբերգական, պատահարներ է քննել և քննչական ապարատում նրան անվանում էին «Շերլոկ Հոլմս», քանի որ, եթե նա գալիս էր վթարի վայր, ապա ամեն մի մանրուք, ամեն մի հետք, որով հնարավոր էր լինում՝ հանգիստ աշխատեին փորձաքրեագետները, նա տեսնում ու ֆիքսում էր։ Նա այժմ աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ուղեկցումների բաժնի պետ, կոչումով գնդապետ է։ Իսկ Գևորգ Մելիքյանը նույնպես աշխատում է քրեակատարողական ծառայությունում»։

Please enter a valid URL