Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը՝ հայ-թուրքական նոր հարաբերություններով ոգևորված գործարարների մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարից հետո խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք գործող իշխանություններին կհաջողվի կարգավորել երկու երկրների հարաբերությունները, Սերժ Սարգսյանն արձագանքել է.

«Կարծում եմ՝ այսօրվա իշխանությունների հաջողության մասին խոսելը, հատկապես՝ այդ բնագավառում, ավելորդ է: Ինչ վերաբերում է 2009-2010 թվականների իրադարձություններին, ապա իրադարձությունը շատ մասնագիտորեն վերլուծել է նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Այնպես որ, դրա մասին խոսելն էլ ճիշտ չեմ համարել, և ընդհանրապես, եթե նկատել եք, մեր ձեռքբերումների մասին ևս չեմ խոսել, որովհետև դրանք արդեն անցյալում են։ Այսօր պետք է խոսենք խնդիրների և մեր անելիքների մասին՝ ինչն էլ մենք արեցինք», — ասաց Սերժ Սարգսյանը։

Դիտարկմանը, որ գործարար միջավայրում ոմանք ոգևորվել են հայ-թուրքական հարաբերություններից, երրորդ նախագահն արձագանքեց.

«Այդ գործարարները ո՛չ քաղաքականությունից են հասկանում, և ո՛չ էլ գործարար միջավայրը բարելավելուց»։

Please enter a valid URL