Search
Close this search box.

Առանց դհոլ-զուռնայի այսօր կհանդիպենք ու մի կտոր հաց կկիսենք. կարդարացնեմ ՀՀԿ-ականների սպասելիքները. Սերժ Սարգսյան

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀԿ 17-րդ համագումարի ընթացքում կուսակցության նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը:

ՀՀ 3-րդ նախագահն իր ելույթում ասաց, որ կանի ամեն ինչ` արդարացնելու իր համակիրների վստահությունը:

«Ես մի ցանկություն ունեմ, որպեսզի մեր համակիրները, նաև նրանք, ովքեր պայքարել են, պայքարում են և պատրաստվում են պայքարել մեր երկրի ապագայի համար, վստահ լինեն, որ ոչ ես, ոչ մեր Գործադիր մարմինը, ոչ այստեղ համաքված պատվիրակները, այնպես էլ մեր կուսակցականների ճնշող մեծամասնությունը չի ընկրկելու»,- ասաց նա:

Նա ներկաներին հրավիրեց «մի կտոր հաց կիսելու», սակայն զգուշացրեց` հանդիպումը կլինի առանց դհոլ-զուռնայի:

Մանրամասները` տեսանյութում:

Please enter a valid URL