Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նիստի նախօրեին զանգեց Հայկը … Բարձր ջերմությամբ պառկած էի: «Բել ջան, խնդրում եմ արի վաղը, որոշել են տապալել նիստը, երևանցիները էս ձմեռ էլ կսառեն կանգառներում»…
Մի բուռ դեղ խմած՝ մի կերպ եմ եկել, մի ձայն տարբերությամբ ընդունեցինք գնման նախագիծը:
Հալալ էր նաև ԲՀԿ-ին, որ Անի Խաչատրյանի հորդորին՝ չգրանցվել, ասացին՝ «ժողովրդին ա պետք» ու կողմ քվեարկեցին:
Երևանցին պիտի իմանա, թե իր շահը որքանով է կարևոր Իմ քայլի համար: