Search
Close this search box.

Ավագանու անդամները փորձ են արել նոր ավտոբուսների գնման գործընթացը սաբոտաժի ենթարկել՝ նիստի չգալով․ ավագանու անդամ

Հերթական նիստի նախորդ գիշերը պարզ է դառնում, որ փորձ է արվում գնման գործընթացը սաբոտաժի ենթարկել` ուղղակի նիստին չգալով, որպեսզի քվորում չլինի եւ նոր ավտոբուսների գնումը տապալվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գեւորգյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Ողջու՜յն

Պատմեմ մի ստոր սաբոտաժի փորձի մասին, այն էլ՝ երեւանցիների երեւի ամենաբաղձալի փոփոխությանն ուղղված սաբոտաժի։ Խոսքը նոր ավտոբուսների մասին է, որի գնման համար ավագանին պետք է որոշում կայացնի։ Հերթական նիստի նախորդ գիշերը պարզ է դառնում, որ փորձ է արվում գնման գործընթացը սաբոտաժի ենթարկել` ուղղակի նիստին չգալով, որպեսզի քվորում չլինի եւ նոր ավտոբուսների գնումը տապալվի։ Դա կնշանակեր, որ երեւանցիները ոչ միայն զրկված էին լինելու նոր ավտոբուսներից, այլ այն ժամանակ նաեւ կատաստրոֆիկ խնդիրներ էին առաջանալու ընդհանրապես տրանսպորտային համակարգում։ Սաբոտաժի փորձը արվում է ավագանու անդամներին զանգելով, որպեսզի նիստին ներկա չգտնվեն, իսկ նիստի օրն ուղղակի զանգերով նիստից փորձում էին հանել մարդկանց։ Սակայն ենթարկվող, կարիերիստ ու շանտաժիստ այս տեսակը դժվար էլ հասկանար, որ անգամ, եթե գնումը տապալվեր, միեւնույնն է իրենք էին մեղավոր լինելու, որովհետեւ ոչ թե քաղապետի բացակայության արդյունքում էր տապալվելու այլ՝ իրենց։ Այս տխրահռչակ սաբոտաժի կազմակերպմանը մասնակցել են թե՛ ավագանու անդամներ, թե՛ քաղաքապետարանից դուրս անձինք. հայտնի են անուններ։

Նիստը կայանում է մեծ ջանքերի շնորհիվ, գրեթե ամբողջ գիշեր քաղաքապետի, որոշ ավագանու անդամների հետ միասին հատ-հատ հաշվում էինք, թե քանի հոգի է նիստին մասնակցելու։ Ինչպես ասում են՝ ծայրը ծայրին քվորումը ապահովում ենք։

Հետագայում, երբ ավտոբուսները սկսեցին հասնել Երեւան, այդ նույն սաբոտաժի մասնակիցների մի մասը գլուխ գովելով կիսվում էր համացանցում ու լայքեր հավաքում։

Հարգելի երեւանցիներ, կա՞ արդյոք ավելի մեծ դավաճանություն, քան երբ ավագանին, կուսակցականներ կամ պաշտոնյաներ անձնական եւ կուսակցական շահն ու վրեժխնդրությունը վեր են դասում քաղաքի շահից ու դեռ վտանգի ենթարկում ստրատեգիական նշանակություն ունեցող տրանսպորտային համակարգը։ Միայն այս փաստը բավական է, որ ձեզ համար պարզ դառնա, թե ինչ է իրենից ներկայացնում այս գործընթացը»։

Please enter a valid URL