Search
Close this search box.

Վերին Շորժայում փոխհրաձգություն է տեղի ունեցել. «Ազատագրում»

«Ազատագրում» ֆեյսբուքյան էջը գրում է.

Մոտավորապես մեկ ժամ առաջ Վերին Շորժայում փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։

Նոյեմբերի 14-ից Վերին Շորժայի հատվածում գտնվում է թշնամու խոցված տեխնիկան, իսկ Ջերմուկում կա հայկական բանակի տեխնիկայից։ Այսօր պայմանավորվածություն էր ձեռք բերվել տեխնիկայի փոխանակման վերաբերյալ։ Ադրբեջանի ԶՈՒ-ն ավելի վաղ իր խոցված տեխնիկան տարհանելու համար նոր տեխնիկա է մոտեցրել, սակայն այդ պահին տեղեկություն է ստացվել, որ ադրբեջանցիները թույլ չեն տալիս Ջերմուկում տարհանել հայկական տեխնիկան: Ադրբեջանական կողմի նման սադրիչ գործողությունների արդյունքը եղավ Վերին Շորժայում տեղի ունեցած փոխհրաձգությունը։ Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական զինուժը ոչ միայն չի կարողացել տարհանել խոցված տեխնիկան, այլև կորցրել է տարհանման համար նախատեսվածը:

Please enter a valid URL