Search
Close this search box.

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը

81 տարեկանում կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է թոռը՝ Գարեգին Պետրոսյանը։

«Այսօր 81 տարեկան հասակում մահացավ սիրելի պապս՝ Ռաֆիկ Գարեգինի Պետրոսյանը։

Հոգեհանիգիստը տեղի կունենա կիրակի՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17։30-ից՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։

Հուղարկավորությունը՝ երկուշաբթի՝ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին՝ նույն եկեցեղուց։

Ռաֆիկ Պետրոսյանի աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային գերեզմանատանը (Գաջի գործարանի հարևանությամբ)»,- հայտնել է Պետրոսյանը։

Ռաֆիկ Պետրոսյանը ծնվել է 1940 թ. մայիսի 1-ին Կիրովականի շրջանի Դեբեդ գյուղում:

1965թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Իրավաբան: Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր: Պարգեւատրվել է ԽՍՀՄ ԳԽ նախագահության «Անբասիր աշխատանքի համար» մեդալով (1970 թ.):

1957-1958թթ. աշխատել է հյուսն Ղազախական ԽՍՀ Ապանովկա կայարանում, 1958-1962 թթ. Կիրովականի ճշգրիտ հաստոցների գործարանում` խառատ: 1965-1966 թթ. սովորել է իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրայում: 1966-1970 թթ. եղել է Սպիտակի շրջանային ժողդատարանի դատավոր, 1971-1983 թթ.` ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս, 1984-1988 թթ.` դեկանի տեղակալ, 1988-1996 թթ.` դեկան, 1991-2003թթ.` իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ:

1990-1995թթ.` ԳԽ պատգամավոր (184 ընտրատարածք): 1992-1995 թթ. եղել է ԳԽ սահմանադրական հանձնաժողովի եւ աշխատանքային խմբի անդամ: 2003թ. մայիսի 25-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Please enter a valid URL