Search
Close this search box.

Ինչո՞ւ իրականում ՌԴ-ն թույլ չի տալիս, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող ավիաընկերությունը մտնի Մոսկվա

Այսօր ՀՀ ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտարարություն է տարածել, ըստ որի չեղարկվում են դեկտեմբերի 17-ից հունվարի 31-ը Ռուսաստանի Դաշնություն նախատեսված չվերթները: Ավիաընկերությունը դա բացատրում է ռուսական պատկան մարմինների կորոնավիրուսի համավարակին հակազդելու մտահոգություններով:

Ավիաընկերության այս հայտարարությունն առավել քան տարօրինակ է, որովհետև եթե չվերթների չեղարկումը ինչ-որ կապ ունենար կորոնավիրուսի համավարակի հետ, ապա նույն տրամաբանությամբ պետք է չեղարկվեին Ռուսաստանի Դաշնություն մյուս ավիաընկերությունների չվերթերը ևս: Այլապես ստացվում է, որ FLYONE ARMENIA ընկերության օդանավերը կամ ուղևորները կորոնավիրուսի պոտենցիալ կրողներ և տարածողներ են, իսկ AEROFLOT-ի կամ S7-ինն՝ ոչ: Քանի որ սրա մեջ ոչ մի տրամաբանություն չկա պարզ է, որ արգելքի պատճառը բոլորովին այլ է:

Չվերթերի չեղարկման պատճառը ոչ թե ավիաընկերության, այլ դրա սեփականատիրոջ մեջ է:

ArmԼife.am-ի ունեցած տեղեկություններով՝ ռուսական իշխանություններն արգելել են FLYONE ARMENIA ավիաընկերությանը չվերթներ իրականացնել, քանի որ համարում են, որ Խաչատուր Սուքիասյանը զբաղված է հակառուսական քարոզչության տարածմամբ: Ռուսական իշխանությունները լրջորեն մտահոգված են, որ Սուքիասյանը ֆինանսավորում և հովանավորում է հակառուսական ուղղվածություն ունեցող քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների և մեդիա ռեսուրսների, և այդ ամբողջ գործունեությունը ուղղված է Հայաստանում Ռուսաստանի ազդեցության թուլացմանը և Հայաստանի փաստացի թրքացմանը:

Բնականաբար այդ մտահոգությունից ելնելով՝ Ռուսաստանի իշխանությունները և պատկան մարմինները չեն կարող թույլ տալ, որ Խաչատուր Սուքիասյանը Ռուսաստանի և Ռուսաստանի քաղաքացիների հաշվին բիզնես անի և այդ բիզնեսից գոյացած գումարները ուղղի հակառուսական քաղաքականության իրականացմանը:

Այնպես որ, FLYONE ARMENIA ավիաընկերությունը Ռուսաստանի Դաշնություն չվերթներ չի իրականացի ոչ միայն մինչև հունվարի 31-ը, այլ նաև դրանից հետո: Իսկ դեպի Ռուսաստանի Դաշնություն չվերթները հայկական ավիաշուկայում ամենաեկամտաբերն են: Ամենայն հավանականությամբ FLYONE ARMENIA -ն չվերթներ կիրականացնի Թուրքիա, մանավանդ որ Թուրքիայի իշխանություններն արդեն հայտարարել են, թե մտադիր են Հայաստանի հետ կանոնավոր ավիափոխադրումներ սկսել:

ArmԼife.am

Please enter a valid URL