Search
Close this search box.

Պուտինն ու Մակրոնը դեմ առ դեմ կհանդիպեն․ ինչ է փոխանցում դեսպանը

Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի դեմ առ դեմ հանդիպման մասին պայմանավորվածություն կա, սակայն ժամկետի մասին հստակ որոշում չի կայացվել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ հայտնել է Ֆրանսիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Մեշկովը:

Խոսքն այն մասին է, որ Ռուսաստան մեկնելու հերթը ֆրանսիացի նախագահինն է»,- ասել է դեսպանը:

Նախագահները հեռախոսազրույց են ունեցել դեկտեմբերի 15-ին: Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ կողմերը պայմանավորվել են մինչև տարեվերջ ևս մեկ զրույց ունենալ:

Please enter a valid URL