Search
Close this search box.

Բաքվում հերթական կեղծ դատավարությունն է եղել հայ գերիների նկատմամբ

Բաքվի Սաբունչիի շրջանային դատարանում տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիներ, գերեվարված Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված քրեական գործով նախնական դատական ​​նիստը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ նախապատրաստական ​​նիստին ճշտվել են մեղադրյալների անձնական տվյալները։

Հայաստանի երկու քաղաքացի էլ մեղադրվում են ԱՀ քրեական օրենսգրքի 214.2.3 հոդվածով (ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):

Please enter a valid URL