Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բորիս Ավագյանի ձերբակալման պահին նրա հետ եղել է ФСБ-ի հայտնի գնդապետը

Պետերբուրգի Պետրոգրադի ռեստորաններից մեկում ձերբակալվել է «Ռոսռեեստրի» նախկին պաշտոնյա, Արցախի ԱԻՆ նախկին փոխնախարար Բորիս Ավագյանը, ում հանդեպ ՌԴ-ի կողմից հայտարարված էր միջազգային հետախուզում։ Այս մասին հայտնում է 78.ru-ն։ Ավագյանը զբաղվում էր գերիների վերադարձի հարցերով։ ՌԴ իրավապահները Ավագյանին մեղադրում են հանցավոր խումբ կազմակերպելու մեջ, որը Ռուսաստան է ներկրել տեխնիկա՝ էժան շինանյութի անվան տակ։

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Ավագյանը քաջատեղյակ էր, որ իր մուտքը ՌԴ փակ է եւ սահմանը հատելուն պես կկալանավորեն, սակայն ստացվում է, որ նրան ինչ-որ կերպ հաջողվել է հայտնվել Պետերբուրգի կենտրոնում՝ ФСБ-ի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Իգոր Օլեյնիկովի հետ։ Նաեւ, մեր տեղեկություններով,Ավագյանը գտնվում էր երկրից չհեռանալու ստորագրությամբ խափանման միջոցի տակ, նրա ՍԵԿՏ համակարգը փակ էր։ Թե ինչպես է նա հատել Հայաստանի սահմանը, եւս պարզ չէ։

Please enter a valid URL