Մենք՝ որպես ընդդիմություն, սկսում ենք Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի գործընթացը։ Այս մասին դեկտեմբերի 17-ին գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա գլխավոր դատախազության բոլոր աշխատակիցներին, ում համար թանկ է Հայրենիքը, կոչ արեց համախմբվել, միանալ ժողովրդին եւ պահանջել արժանի դատախազություն ձեւավորել։
«Գլխավոր դատախազությունը փորձում է կոտրել ժողովրդի դիմակայությունը։ Մենք դա թույլ չենք տա։ Քրեական գործեր են հարուցում անձանց դեմ, ովքեր ոտքի են կանգնել՝ ի պաշտպանություն իրենց Հայրենիքի։ Դատախազները պատասխան կտան ապօրինի քրեական գործերով որպես մեղադրողներ հանդես գալու համար։ Կոչ եմ անում դադարեցնել անօրինական հրահանգներ տվող մարդկանց ծառայելը։ Այսօր ձեր աչքի առաջ Հայաստանը բզկտվում է, եւ դուք չեք ցանկանում դիմակայել դավաճանների դեմ, անտեսում եք ծանր հանցագործությունների նշաններ պարունակող փաստերը»,- ասաց Մինասյանը։