Այս հավաքով ուզում ենք ո՛չ ասել իրավական ամենաթողությանը: Լրագրողների հետ զրույցում ԲԴԽ-ի դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Ընդդիմադիր պատգամավորն արձանագրեց՝ Հայաստանում տոտալ իրավական ամենաթողություն է տիրում, որը, ըստ Հակոբյանի, նպատակ ունի «կոտրել ամբողջ ազգի ողնաշարը», որ չկարողանանք դիմադրել այն մարտահրավերներին, որոնք այսօր գրեթե բոլոր գերտերությունների կողմից նետված են դեպի Հայաստան:
Անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի կալանավորումներին՝ Վահե Հակոբյանը շեշտեց՝ այդ կալանավորումներն ապօրինի են, դրա ապացույցը դատական գործընթացներն են։
«Սրա վառ ապացույցը դատական գործընթացներն են, բայց ԲԴԽ-ն այս ամենի վրա աչք է փակում: Մարդիկ հրաժարվում են ցուցմունքներից, որոնք տվել են ճնշման տակ։ Մենք չենք հրաժարվելու ցանկացած մեթոդից՝ հասնելու նրան, որ պետության ղեկին լինեն ազգային շահն առաջին պլան բերող մարդիկ»,- ասաց Վահե Հակոբյանը և հավելեց, որ այս բոլոր խնդիրները կլուծվեն՝ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո միայն