Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ-ից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածի կարգով նյութեր նախապատրաստելու համար Երևան քաղաքի վարչություն է ստացվել Վարդան Սեդրակյան ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր էջում կատարված հրապարակման լուսապատճենը:
Ըստ լուսապատճենի, վերջինս ՀՀ առաջին նախագահից 40 օրյա ժամկետում պահանջել էր 7 800 000 եվրո գումար՝ սպառնալով չտալու դեպքում վերջինիս համար ծանր հետևանքների առաջացում:
Նախապատրաստվում են նյութեր։