Search
Close this search box.

Ամասիայում ՔՊ-ն «զադնի» է դրել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` Շիրակի մարզի Ամասիա խոշորացվող համայնքում ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայները հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամներն ինքնաբացարկի դիմում են ներկայացրել եւ հրաժարվել իրենց իսկ ստացած վեց մանդատից:

Այս համայնքում 6 մանդատ ստացել էր «Արփի Ամասիա» դաշինքը, 3 մանդատ էլ ՀՀԿ-ն, ու երկու քաղաքական ուժերը որոշել էին միասին կոալիցիա կազմել, բայց գործը գլուխ չի եկել: «Արփի Ամասիա» նորաթուխ դաշինքին ՔՊ-ականները համոզել էին հրաժարվել այդ կոալիցիոն գաղափարից եւ համայնքային իշխանության մաս կազմել «Քաղաքացիական պայմանագրի» հետ:

«Արփի Ամասիա» դաշինքն էլ նախապայման էր առաջ քաշել, որ համայնքապետ պետք է ընտրվի իրենց թեկնածուն` 71-ամյա Ջեմմա Հարությունյանը, ինչին դեմ են ՔՊ-ականները: Ստեղծված իրավիճակում «Քաղաքացիական պայմանագիրը» նախընտրել է մանդատները չվերցնել: Եվ թեպետ սրանով ՔՊ-ականներն «ախորժակ» ունեին, որ հնարավոր է նոր ընտրություններ տեղի ունենան, բայց այս հարցում էլ, կարծես, չեն հաջողում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL