Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել քաղաքացիներ ու հայտնել, որ մի տղամարդ անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձում է կամրջից ցած նետվել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարեկները, մոտենալով նշված վայր, արգելապատնեշից այն կողմ կանգնած տղամարդու հետ բանակցություններ են վարել, ինչի արդյոնքում հնարավոր է եղել նրան հետ բերել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին։
Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Գեզարքունիքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Ռազմիկ Պ-ն է։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ժամը 01։40-ի սահմաններուն նկատել են, որ մի տղամարդ անցել է Կիևյան կամրջի արգելապատնեշից այն կողմ ու սպառնում է ցած նետվել։
Այս դեպքում էլ պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել կանխել տղամարդու կողմից ինքնասպանության փորձը, ով տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։ Պարզվել է՝ նա Շիրակի մարզի բնակիչ, 48-ամյա Արթուր Մ-ն է։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։