Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը դուրս եկավ ՔՊ գրասենյակից

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին դուրս եկավ գրասենյակից, սակայն չպատասխանեց լրագրողների հարցին, թե ինչու են ցանկանում պաշտոնանկ անել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Նշենք, որ հանդիպմանը քննարկվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

Լրատվամիջոցներում նշում են, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ արդեն իսկ դրել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը, որում գրված է, որ «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և միաժամանակ քաղաքապետի թեկնածու առաջադրում Հրաչյա Սարգսյանին:

Please enter a valid URL