Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն ու Պապիկյանը ժամանեցին ՔՊ գրասենյանկ՝ Մարությանին «հեռացնելու»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ հանդիպելու է Երեւանի ավագանու «Իմ քայլը» անդամներին՝ քննարկելու Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնության մանրամասները:

Նրան դիմավորեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Այն արդեն իսկ ստացել են ավագանու ընդդիմադիր խմբակցությունները: Նախագծին միացել են ԲՀԿ-ի անդամները, «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը:

Please enter a valid URL