Թուրքական Haberturk–ի սյունակագիր Չեթիներ Չեթինը մանրամասներ է գրել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված։
Թուրք լրագրղը պնդել է, թե մինչեւ 2022 թվականի հունվարի 15-ը Հայաստանում կստեղծվի աշխատանքային խումբ եւ մի այլ խումբ, որն ուղիղ Փաշինյանի հետ է կապի մեջ լինելու։
«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ 3 աստիճանի ճանապարհային քարտեզ է լինելու։ Նախ չարթերային թռիչքներն են սկսելու։ Բանակցությունների առանցքային հարցը լինելու է Թուրքիա–Նախիջեւան–Ադրբեջան միջանցքի բացումը։ Անկարան ցանկանում է, որ այն մինչեւ մայիս–հունիս այն բացվի։ Երրորդ փուլում արդեն սկսկվելու են տնտեսական հարաբերությունները։ Այս փուլը կսկսվի հուլիսին»,–գրել է Haberturk–ի սյունակագիրը։