Իսրայելը դեկտեմբերի 16-ին մի քանի հրթիռներ է արձակել Սիրիայի հարավի ուղղությամբ, տեղեկացնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը:
Ինչպես տեղեկացնում է կայքը, գիշերը՝ տեղական ժամանակով ժամը 12:50-ին, Իսրայելի ռազմաօդային ուժերը Գոլանի բարձունքներից հրթիռային մի քանի հարվածներ են հասցրել Սիրիայի հարավին՝ թիրախավորելով մի քանի մարտական դիրքեր: Հրթիռակոծությունների հետևանքով սպանվել է մեկ սիրիացի զինծառայող: Պատճառվել է նաև նյութական վնաս:
Նշենք, որ օրեր առաջ Իսրայելն ավիահարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Լաթաքիայի առևտրային նավահանգստին: Մարդու իրավունքների սիրական դատարանի հաղորդմամբ՝ հրթիռակոծության նպատակը իրանական ռազմական խմբավորումներին տրամադրվող սպառազինությունների մատակարարումը խոչընդոտելն էր: