Արարատի մարզի Վեդի քաղաքաքում 2021թ․ դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցած ու ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած կուսակցությունների, դաշինքների և ավագանու թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել։ Այս մասին որոշում է կայացրել թիվ 13 ընտրատեղամասի հանձնաժողովը։
Որոշումը հրապարակել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ «Գնում ենք նոր ընտրությունների»,-գրել է Գ․ Սարգսյանը։