«Հայկ Մարությանն իմ ընկերն է, իմ դասընկերը, ու ճիշտ չեմ համարում հարցին պատասխանել, որովհետև դա ունի նաև անձնական շերտ, որի մասին չէի ցանկանա խոսել»,- անդրադառնալով Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը, ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: