Search
Close this search box.

Վեդիում ՔՊ-ի ու «Հանրապետության» ավագանու անդամի բոլոր թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանիում մանդատներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների բոլոր թեկնածուները ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ։ Այս մասին հայտնում է Վեդի համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը:

Նա հայտնել է, որ դիմումները քննարկվելու են դեկտեմբերի 16-ին, ժամը 11։00֊ին, տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից հրավիրված նիստի ժամանակ։

«Այս քայլին գնում ենք խորը գիտակցումով` բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընտրողներին և հավաստիացնում, որ մեր կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի իրենց տված ցանկացած քվե հասնի իր նպատակին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գարիկ Սարգսյանը։

Please enter a valid URL