Search
Close this search box.

Քաղաքական ռեպրեսիաներ համայնքների ղեկավարների հանդեպ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ընտրությունների միջոցով մի շարք համայնքների ղկավարների չկարողացավ փոխել իշխանությունը, եւ ժողովրդավարությունից բարձր գոռացող «իշխանիկները» ռեպրեսիաներ են կիրառում իրենց քիմքին ոչ հաճելի, բայց ժողովրդի կողմից ընտրված համայնքների պոտենցիալ ղեկավարերի դեմ:

Որտեղ իշխանական թեկնածուները 50% եւ պլյուս մեկ ձայն չեն հավաքել, մյուս թեկնածուների դեմ բռնաճնշումներ են բանեցնում՝ ընդհուպ կալանավորելով նրանց:

Դեկտեմբերի 9-ին կալանավորվեց «Միասնական Վարդենիս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արամ Հարությունյանը, ապա մեղադրանք առաջադրվեց մյուս դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի կնոջ նկատմամբ. նրան գիշերով բերման ենթարկեցին: Այդ ամենից բացի, երեկ էլ հետապնդում սկսվեց Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ, ում գլխավորած դաշինքը եւս այս ընտրություններում ավելի շատ ձայն էր հավաքել, քան ՔՊ-ն։ Նրան երեկ ձերբակալեցին: Թալինում ՔՊ-ն կարողացավ հասնել իր ցանկալի արդյունքին, եւ իրենց թեկնածուն հաղթեց՝ մյուսների ճնշման գնով։ Ցանկը երկար է. Ախուրյանում, Գորիսում, Նոյեմբերյանում, Վեդիում, Բերդում եւ այլ համայնքներում նույն բռնաճնշումների շղթան է:

Դեկտեմբերի 12-ին էլ «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերտառությամբ հոդված հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը շփվել է գեներալների, Ռոբերտ Քոչարյանի հետ, շեղվել ՔՊ ուղուց, անմիջապես հաջորդ օրը սկսվեցին ճնշումները Հայկ Մարությանի նկատմամբ:

Երեկ երեկոյան արդեն Երեւանի ավագանու մոտ 40 անդամներ քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագիծ էին պատրաստել, ստորագրել, որով պատրաստվում են պաշտոնանկ անել Երեւանի ամենաչստացված քաղաքապետերից մեկին: Ինչո՞ւ չստացված. քանի որ ընտրվելուց հետո նրան այդպես էլ չտեսանք Երեւանում շրջելիս, չերեւաց մի նորույթ մայրաքաղաքում: Բայց այն, ինչ արվում է Մարությանի նկատմամբ միայն այն բանի համար է, որ չի կատարել տարբեր փաշինյանների քմահաճույքները, ինչ խոսք, անթուլատրելի է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL