Search
Close this search box.

Միշելը ուղիղ կապ է ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև. Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի ստեղծման նախաձեռնողը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն է, իսպանական El Pais-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական հանձնաժողովի և անձամբ նախագահ Շառլ Միշելի գործունեությունը։ Նա մեծ ներդրում ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքերի ստեղծման գործում։ Ի դեպ, նրա նախաձեռնությունն աշխատում է երկու երկրների պաշտպանության նախարարների միջև կապի ուղիղ գիծ ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը տեսնում է Եվրահանձնաժողովի ցանկությունը՝ ստեղծելու Հարավային Կովկասում կայուն միջավայր և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության եռակողմ ձևաչափ։

Please enter a valid URL