«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է և Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին վերադարձ չկա»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ իսպանական El Pais-ին տված հարցազրույցում։
«Ադրբեջանի դիրքորոշումը բաց է և հստակ. Մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմ չենք ուզում: Մենք հաղթել ենք պատերազմում, մենք ենք հաղթողը, և այս իրողության հետ պետք է հաշվի նստել։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Ղարաբաղի կարգավիճակի մասին որևէ քննարկման կամ նման այլ բանի վերադարձ չկա», – ասել է Ալիևը։
«Մենք պետք է սովորենք ապրել կողք կողքի և աստիճանաբար հող նախապատրաստենք հարաբերությունների, այդ թվում՝ մարդկանց միջև շփումների կարգավորման համար։ Մենք բացահայտ հայտարարել ենք, որ պատրաստ ենք դրան։ Բայց մինչ օրս դրական ազդանշաններ չեն եղել»,- ասել է Ալիևը։