Search
Close this search box.

Ընդդիմության արտահերթ նիստը ՔՊ-ն բոյկոտեց․ օրակարգում սահմանզատման հարցն էր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր բոյկոտեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստը՝ չներկայանալով նիստերի դահլիճ։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել։ Օրակարգում «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծն էր, որը հեղինակել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նիստը նախատեսված էր ժամը 12։00-ին։ Իշխանական մեծամասնության պատգամավորները չներկայացան նիստին, ինչի պատճառով քվորում չապահովվեց և արտահերթ նիստը տապալվեց։

Please enter a valid URL