Search
Close this search box.

Տարոն Մարգարյանի սանիկը՝ քավության նոխազ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը, որը Տարոն Մարգարյանի սանիկն է, ավտոբուսի վարորդների ակցիայի «զոհը» դարձավ` դիմում գրեց։ Բայց այդ հրաժարականին կողմ է եղել նաեւ Հայկ Մարությանը:

Երբ 2018-ին ՀՀԿ-ականները մեկը մյուսի հետեւից դիմումներ էին գրում, վարորդները կանգնել են Թարփոշյանի մեջքին ու պահանջել, որ նա շարունակի աշխատել։ Մարությանը տեսել է, որ նա իրոք հարգանք է վայելում, ասել է՝ թող մնա։

Հիմա վարորդները Թարփոշյանից դժգոհ են, Հայկ Մարությանն էլ նրան սիրով քավության նոխազ դարձրեց եւ պատրաստվում է մյուս պահանջներն էլ բավարարել»:

Please enter a valid URL