Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. «Մենք Լաչինի միջանցքում մաքսակետ կբացենք». Ալիևը սպառնում է Բրյուսելից

«Զանգեզուրի միջանցքի» բացման մասին կետը նախատեսված է եռակողմ հայտարարության մեջ: Սա պարտավորություն է Հայաստանի համար։ «Զանգեզուրի» և Լաչինի միջանցքներում մուտքի ռեժիմները պետք է լինեն նման: Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

««Զանգեզուրի միջանցքի» իրավական ռեժիմը պետք է լինի նույնը, ինչ Լաչինի միջանցքում է»,- ասել է պետության ղեկավարը։

Նա նշել է, թե եռակողմ հայտարարություններում ասվում է, որ Բաքուն ապահովում է անվտանգություն և մուտք դեպի Լաչինի միջանցք: Ի պատասխան՝ Երեւանը պետք է ապահովի նույն անխոչընդոտ մուտքը դեպի «Զանգեզուրի միջանցք»։

«Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան։ Ըստ այդմ՝ «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետեր չպետք է լինեն։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել ապրանքներն ու մարդկանց, մենք Լաչինի միջանցքում մաքսակետ կբացենք»,- հավելել է նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով` այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեպի Նախիջեւան երկաթուղու եւ ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ։ «Բայց ճանապարհի ստույգ երթուղին դեռ որոշված ​​չէ, սա ապագա բանակցությունների հարց է։ Այս հարցը մենք անպայման կքննարկենք այսօր երեկոյան կայանալիք եռակողմ հանդիպմանը (ԵՄ-Ադրբեջան-Հայաստան):

««Զանգեզուրի միջանցքը» միայն մեզ համար չէ, որ Ադրբեջանը մուտք գործի Նախիջևան։ Դա Հայաստանին անհրաժեշտ է նաև Իրանի և Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության համար։ Այնպես որ, դա իսկապես դրական մթնոլորտ կստեղծի»,- հավելել է Ադրբեջանի նախագահը:

Ըստ Ալիևի` «Փաշինյանի ու Միշելի հետ այսօրվա հանդիպումը շատ բան կպարզաբանի»:

Please enter a valid URL