Գանձախույզները ավերել են Վանի Մուրադիե շրջանում, Աղսորիկ լեռան ստորոտին գտնվող հայկական պատմական Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը հայերի համար չափազանց կարևոր սրբավայր է եղել, կառուցվել է 17-րդ դարում և գործել մինչև 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:
Գանձախույզների կողմից վերջին 50 տարում շարունակաբար ավերված եկեղեցին, ճիշտ է այժմ կանգուն է, սակայն փլուզման վտանգի տակ է գտնվում: