Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը բողոքարկելու է «Բանանցի» դեմ Հայաստանի բարձրագույն խմբի 15-րդ տուրի խաղը:
«Բողոքը կապված է մրցավարի կասկածելի որոշումների հետ, որոնք ազդեցին խաղի հաշվի վրա» — պարզաբանված է «Արարատ»-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Նաիրի» մարզադաշտում կայացած «Արարատ» -«Բանանց» խաղն ավարտվել է 2-3 հաշվով: