Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությամբ հանդես գալու պատրաստակամություն են հայտնել Բագրատ Սրբազանը, Գրիգորի Խաչատուրովը եւ Հրանտ Թոխատյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտ Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Ս.թ. 2021թ. Դեկտեմբերի 13-ին՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, պատրաստակամություն են հայտնել Աշոտ Մինասյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու դեպքում հանդիսանալ անձնական երաշխավոր»,- գրել է նա։