Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր ևս մեկ շաբաթով հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով քննությունը։

Դանիբեկյանը տեղեկացրեց, որ նիստից առաջ ստացվել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի դիմումը, որով վերջինս հայտնել է, որ վատառողջ է և չի կարող ներկայանալ նիստին։

Գևորգյանի մյուս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն էլ տեղեկացրել է, որ դադարեցրել է ներկայացնել նրա շահերը։

Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 21-ին:

Նշենք, որ Քոչարյանը մեղադրվում է մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:

Please enter a valid URL