Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստամբուլում էժան հացի հերթեր են

Թուրք օգտատերերը սոցցանցերում Ստամբուլից տեսանյութեր են հրապարակում, որտեղ երևում է էժան հացի համար փողոցներում գոյացած երկար հերթերը։ Այդ հացի գինը սուբսիդավորվում է քաղաքապետարանի կողմից։ Այս առնչությամբ իր դժգոհությունն է հայտնել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

«Ցավոք, մեր ժողովուրդն աղքատացել է։ Դա փաստ է։ Բայց ես դեմ եմ մեր հայրենակիցների մասնակցությամբ կադրերի հրապարակումից։ Տեսանյութերում երևում է՝ ինչպես են մարդի հերթ կանգնում էժան հաց գնելու համար»,- գրել է Իմամօղլուն Twitter-ում։

Նա նշել է, որ մեկ տարվա ընթացքում ալյուրի պարկը 127 լիրայից թանկացել է մինչև 325 լիրա: Ընդ որում, քաղաքապետը խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որ Ստամբուլի բնակիչներին էժան հացով ապահովված լինեն։

Այսպես կոչված «ժողովրդական հացը» (halk ekmek) փողոցային կրպակներում վաճառվում է 1,25 լիրայով, մինչդեռ խանութներում գնաճից հետո հացը 2,5-3,5 լիրա է դարձել:
Թուրքական ազգային արժույթի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց գերազանցել է 14 լիրան։ Մեկ տարվա ընթացքում թուրքական լիրան էժանացել է գրեթե 40 տոկոսով։

Please enter a valid URL