Search
Close this search box.

Հայաստանի փորձը կարող է նախադեպային լինել նաև այլոց համար. Միհրան Հակոբյան

«ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի արդյունքներին նվիրված Թբիլիսիում՝ Լատվիայի դեսպանատան նախաձեռնած քննարկամանը, որին մասնակցում էին պատգամավորներ, փորձագետներ և դեսպաններ՝  Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բելոռուսից, Լատվիայից, Լիտվայից և Էստոնիայից, հնչած կարևորագույն միտքը` Հայաստանի «եվ֊եվ»֊ի քաղաքականության կարևորումն ու որպես հաջողված օրինակի ներկայացումն էր։
Եվրոպացիների մոտ կա ընդհանրական կարծիք առ այն, որ Հայաստանի փորձը կարող է նախադեպային լինել նաև այլոց համար` որպես հաջողված օրինակ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը:

Please enter a valid URL