Search
Close this search box.

«Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար ներկայացուցիչ կնշանակի». ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հովհաննիսյանն՝ ի պատասխանը ԶԼՄ-ների հարցին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։

Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։

Please enter a valid URL