Search
Close this search box.

Հրաժարվել եմ բոլոր համերգային միջոցառումներից. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն գրել է. «Պատերազմների ու հարազատ մարդկանց կորուստների չավարտվող շղթայում դժվար է դարձել պատուհան գտնել հրապարակումներ անելու համար:

Նույն պատճառով արդեն մեկ տարուց ավել է՝ հրաժարվել եմ բոլոր համերգային միջոցառումներից:

Առհասարակ, ինձ պարբերաբար անհրաժեշտ է լինում կտրվել սոցիալական հարթակներից. փոխարենը նախընտրում եմ այդ րոպեներն էլ անցկացնել ընտանիքիս հետ կամ ավելի խորքային կենտրոնանալ այն աշխատանքի վրա, որն անում եմ այդ պահին։
Գիտակցում եմ, որ պետք է փորձել համատեղել և հուսով եմ՝ կյանքի ինչ որ փուլում կսովորեմ դա ավելի լավ անել)

Եվ ուզում եմ դա անել առաջին հերթին այն մեծ թվով մարդկանց հանդեպ հարգանքից ելնելով, ովքեր հետևում են ինձ և աշխատանքիս)

Այս ընթացքում աշխատել եմ մի քանի տարբեր ծրագրերի վրա, որոնք առաջիկայում կփորձեմ ներկայացնել։

Շնորհակալ եմ, որ միշտ կողքիս եք ու սպասում եք ինձ»:

Please enter a valid URL