Armenian Card CJSC — ArCa- ն համակարգում տեղի ունեցած խափանման հետ կապված հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի օգտատերեր
Տեղեկացնում ենք, որ այսօր 9:30-ից համակարգում տեղ գտած խաթարումներից հետո 11։20֊ին համակարգի աշխատունակությունը վերականգնված է, առանձին ծառայությունների գծով տեղային շտկումներ են կատարվել բանկերի հետ։
Խափանումը կապված էր համակարգի զարգացման շրջանակներում նոր տեսակի ծառայություններ գործարկելու նպատակով պլանային թարմացումների տեղադրման ընթացքում առաջացած անկանխատեսելի հանգամանքների հետ։
Մենք քաջ գիտակցում ենք անկանխիկ վճարումների և հեռահար ծառայությունների օրեցօր ավելացող քանակի և տեսականու պայմաններում այսօրինակ միջադեպերի բացասական ազդեցությունը և հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար, վստահեցնելով, որ նմանատիպ միջադեպերը հանգամանալից ուսումնասիրվել և ուսումնասիրվում են՝ հետագայում դրանցից խուսափելու նպատակով»։