Search
Close this search box.

Մենք 100 դրամանոց քիլերներ չենք, ո՛չ Փաշինյանի գլխին ենք սարքում, ո՛չ Մարությանի․ առողջության ապահովագրություն ենք ուզում

Այսօր առավոտվանից մի շարք ավտոբուսների վարորդներ գործադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են, որ իրենց աշխատավարձը բարձրացվի:

«Ես, որ 14 օր աշխատեմ, կստանամ 260.000 դրամ աշխատավարձ, որով չեմ կարող ընտանիք պահել: Հիմա ստանում եմ 120 հազար դրամ աշխատավարձ, դա այն դեպքում, երբ քեզ բախտ է վիճակվում, կամ թույլ են տալիս 22 օր աշխատել: 120 հազարից բացի, ես օրական ինձ հետ կարողանում եմ տուն տանել 7-8 հազար դրամ: Այնպես չէ, որ վարորդները 100 դրամանոց քիլերներ չեն, մենք թքած ունենք այդ 100 դրամի վրա, թո՛ղ մեզ նորմալ աշխատավարձ տան»,- ասաց գործադուլ իրականացնող վարորդը՝ նշելով, որ առաջ ստանում էր 350 հազար դրամ, իսկ այսօր՝ 260 հազար:

Please enter a valid URL