Երևանում ավտոբուսների մի խումբ վարորդներ երթուղի դուրս չեն եկել. նրանք հավաքվել են Ջրվեժի ավտոպարկում եւ հրաժարվում են երթուղի դուրս գալ: Խոսքը հին ավտոբուսների վարորդների մասին է:
Վարորդները պահանջում են, որ քաղաքապետ Հայկ Մարությանը գա, որ նրան իրենց պահանջները ներկայացնեն: