Search
Close this search box.

«էդ ես ե՞րբ եմ գոռացել Նիկոլ ». Սոնա Շահգելդյանը նոր գրառում կատարեց

Երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` արձագանքելով իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին լուրին հաջորդած քննարկումներին:

«Էդ որ գրում եք` գոռում էի Նիկոլ, էդ ես ե՞րբ եմ գոռացել Նիկոլ։ Ես ինքս եղել եմ միշտ ժողովրդիս կողքին, միշտ ու հիմա զինվորիս կողքին, դուք ինչ եք արել։

Իսկ օրենքը ինչ կապ ունի ով ինչա գոռացել։ Սխալ բաներ են գրում, տարածում, ես ինքս կհարթեմ, անհոգ մնացեք ու էտքան չար, տականք մի եղեք, ամոթա, լիքը ավելի կարևոր հարցեր կան էս կյանքում, ոչ մեկի կողմից էլ չեմ եղել, հետև չեմ մտել երբեք ես ինքս ուզել եմ ամեն լավ լինի սաղս էլ գիտեն ինչ ա կատարվում մեր երկրում, գոնե գիտեք Աստծուց վախեցեք, գոնե ես միշտ եմ մաքուր եղել, միշտ խի որ հետև չեմ մտնո՞ւմ։ Էսօր մեկի հետ, մյուս օրը մեկի հետ ոնց լավ լինի իմ համար ապրեմ, խի որ ժողովուրդը ինձ հարգում սիրում ա դրա համար եք վառվե՞լ։ Սաղին հատ-հատ դատի եմ տալու»,- գրել է նա։

Please enter a valid URL