Նոյեմբերի 17-ի հերոսը պարզվում է դիրքը թողել փախել է․ շարունակում են ժողովրդին էշի տեղ դնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է politik.am-ի կայքի խմբագիր Բորիս Մուրազին` անդրադառնալով ՔԿ-ի այսօր տարածված հաղորդագրությանը, ըստ որի զինծառայողները թողել են մարտական դիրքերը եւ փախուստի դիմել:
«Նոյեմբերի 17-ի հերոսը պարզվում է դիրքը թողել փախել է․ շարունակում են ժողովրդին էշի տեղ դնել
Նոյեմբերի 17-ին արծրուն հովհաննիսյանը գրում է․ Սարգսյան Գուրգեն Աշոտի իսկական, արժանապատիվ հայ զինվորական ով գերի չհանձնվեց։
Դեկտեմբերի 11-ին Քննչական կոմիտեն տարածում է հաղորդագրություն, որում ասվում է, որ 24 զինծառայող փածուստի են դիմել ու հանձնել իրենց դիրքը, որոնց թվում է եղել նաև Գուրգեն Աշոտի Սարգսյանը»։