Search
Close this search box.

Ստամոսքի խոցը վիրահատելուց հետո, առանց կարերը հանելու դատապարտյալին փորձում են տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»

Երկու օր առաջ  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ  Հարություն Հովակիմյանի խոցը պայթել է, որին տեղափոխել են  «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց և վիրահատել, գրում է հahr.am-ը: Սակայն, նրա մորը՝ Վալենտինա Այվազյանին, տեղեկացրել են, որ երկուշաբթի Հովակիմյանին նորից պետք է տեղափոխեն  «Դատապարտյալների հիվանդանոց»: Այդ մասին Հելսինկյան ասոցիացիային տեղեկացրել է Վալենտինա Այվազյանը: Վերջինս նաև ասել է, որ իր որդու կարերը դեռ չեն հանել, նրա կողքից խողովակներ են կախված և արտադրություն ունի:
«Այդ կարերով ու շլանգով, ես չեմ հասկանում, ինչպես կարող են նրան տեղափոխել: Ես չգիտեմ՝ ո՞ւմ դիմել, ի՞նչ անել: Միայն չորս օր պահանջվեց, որ ինձ ՑԲ-ից թուղթ տվեցին, որ ես՝ որպես խնամակալ կարողանամ խնամել որդուս»,- ասաց Վալենտինա Այվազյանը:
Այս պահին Հարություն Հովակիմյանը գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վնասվածքների և օրթոպեդիայի բաժանմունքում:
Ի դեպ, Վալենտինա Այվազյանը տեղեկացրել է, որ իր որդին նաև ողնաշարի հետ կապված  խնդիրներ ունի:

Please enter a valid URL