8 վիրավոր այս պահին գտնվում են Վարդենիսի զինվորական հոսպիտալում։ Նրանցից մեկի վիճակը ծանր է, նրան այս պահին վիրահատում են։ Մնացածի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասացին հոսպիտալից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։