Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ հրապարակել Արմեն Չարչյանի գործով միջնորդության վերաբերյալ իր որոշումը՝ վերացնելով նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը: Արմեն Չարչյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից:
Դատավորը հայտարարեց, որ խափանման միջոց է ընտրվում ստորագրությունը չհեռանալու մասին:
Որոշումից հետո նիստերի դահլիճում ծափահարություններ հնչեցին, դրսում Արմեն Չարչյանին դիմավորեցին նրա թիմակիցները:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նախօրեին հրապարակել է իր դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ: