Ժամերի ընթացքում Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ։Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության Արամ Վարդևանյանը։
«Հայաստան» խմբակցության երեք պատգամավորների ազատ արձակվելու մասով այլ կարծիք չկա, ՍԴ-ն սևը սպիտակով դա արձանագրել է »,-ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ ՍԴ-ն իր որոշմամբ «նորարարություն» չի արել, այլ ընդամենը վերարտադրել է Սահմանադրության 96-րդ հոդվածը, որտեղ պարզ գրված է` ԱԺ պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից՝ բացառությամբ ԱԺ համաձայնության. «ՍԴ-ն ասում է՝ մեր այս երեք գործընկներենրը պատգամավոր են, եթե պատգամավոր են չեն կարող առանց ԱԺ-ի համաձայնության կալանավորվել: 2021 թ․ օգոստոսի 2-ին ես այս նախադասությունը կրկնել եմ մի քանի անգամ, սակայն դա անտեսվել է, որպեսզի այսքան ժամանակ մեր գործընկերներին ապօրինի պահեն կալանավայրում»,-ասաց Վարդևանյանը և հավելեց, որ օրենքով սահմանված բոլոր միջոցները ձեռնարկվելու են և դրանց հետևանքները լինելու են այն դատավորների համար, որոնք « կայացրել են խայտառակ դատական ակտերը և պատգամավորներին պահել են կալանավորված»: