Search
Close this search box.

ԶԼՄ-ները կենթարկվեն պատասխանատվության չնույնականացված աղբյուրների հղում կատարելիս

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հեղինակած ԶԼՄ-ների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նախագիծը ենթադրում է, որ ֆեյքերին հղում անելու դեպքում լրատվամիջոցները պատասխանատվության կենթարկվեն։

Նախագծով առաջարկվում է սահմանել չնույնականացված աղբյուր՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք կամ էջ, որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են, կամ ակնհայտ կեղծ են կամ թերի են, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել աղբյուրը տնօրինողին:

Նախագծով փոփոխություններ են իրականացվել նաև լրագրողների հավատարմագրման կարգի մասին դրույթում և սահմանվել է, որ եթե լրատվամիջոցը չի ներկայացնում ֆինանսական հաշվետվություն և չի ներկայացրել այն նույնականացման տվյալները, որոնք սահմանվում են օրենքում, ապա տվյալ լրատվամիջոցի հավատարմագրման մասին դիմումը ենթակա է մերժման:

Please enter a valid URL